«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ափսոս, որ աղետների վրա հնարավոր չի ռեոստատ դնել

Ափսոս, որ աղետների վրա հնարավոր չի ռեոստատ դնել
08.02.2025 | 06:34

Տեսել ե՞ք, թե առավոտը վեցի կողմերը ոնց ա լրիվ մթության մեջ լույսը սկսում կամաց-կամաց բացվել։ Ասես մի բաժակ սև սուրճի մեջ կաթիլ-կաթիլ կաթ լցնես։

Արևի ճառագայթները դեռ հեռու են, բայց նրանցից ցայտող լույսի կաթիլներն արդեն մեզ են հասնում ու լուծվում են մեր մթության մեջ։ Փակ վարագույրի հետևից սկսում ա թույլ, փայլատ կաթնագույնով գծագրվել պատուհանի քառակուսին, որ գնալով ավելի հստակ ա դառնում։ Ասես կիսով չափ լիցքաթափված գիշերային լամպ լինի։ Լույսը դանդաղ բացվում ա։

Փոքր ժամանակ, երբ կինո էինք գնում, լույսն աստիճանաբար մարում էր, ու կինոն սկսվում էր։ Մեր բակի Արայիկը մի օր ասեց.

- Գիտե՞ս՝ ոնց են անում, որ կամաց-կամաց մթնում ա. լույսը զգու՜յշ, շա՜տ դանդաղ անջատում են։

Ինչքան փորձեցի, չստացվեց, վերջում անջատիչը փչացավ։

Հետո, երբ դպրոց գնացի, իմացա, որ դրա անունը ռեոստստ ա։ Լավ բան ա ռեոստատը։ Ափսոս, որ աղետների վրա հնարավոր չի ռեոստատ դնել, որ դանդաղ սկսվեն՝ երկրաշարժերի, ջրհեղեղների, պայթյունների, վթարների... կաթվածի ու ինֆարկտի... Ափսոս, որ պատերազմների վրա հնարավոր չի ռեոստատ դնել... Ափսոս...

Իսկ պատուհանի քառակուսին արդեն լրիվ սպիտակել ա։ Վարագույրի հետևից լույսը տուն ա լցվում։

Նոր օրը սկսվում ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8598

Մեկնաբանություններ